Հասարակական17:44, 14 Օգոստոս 2025
Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»

Թուրք ռեփեր Սերջան Իփեքչիօղլուն (բեմական կեղծանունը՝ Էզհել), սոցցանցային գրառումներից մեկի տակ մեկնաբանություն է արել՝ թիրախավորել է իր թուրք լինելու փաստը:
«Kültürsüz» ինստագրամյան էջում «Թուրք անունը պարունակող օրհներգեր» խորագրով գրառման մեկնաբանություններում, նա գրել է հետևյալը.
«Երբ հասկանանք, որ ուրիշների նկատմամբ ճնշումներ ենք արել, թուրք լինելը կարող է վերականգնել իր կորցրած ուժը։ Այս ազգային օրհներգերը գրվել են, որովհետև մենք ճնշում գործադրելուց հաճույք ենք ստացել։
Եկե՛ք տուրք տանք արդարությանը։ Այդկերպ, թերևս, ծառայություն մատուցած կլինենք մեր ազգային պատկանելիությանը։ Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Թե չէ մարդասպանությամբ դեռ հպարտանալով՝ ինչքա՞ն կարելի է առաջ գնալ»:
Երգիչը նաև ընդգծել է, որ քանի դեռ «թուրք» ասելիս չի մտաբերվում ազնվություն, արդարություն կամ երջանկություն, ինքն ամաչում էր թուրք լինելուց:
Նշենք, որ Էզհելը խոսքերը քննադատության ալիք են բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում։ Նրանք մեղադրել են ռեփերին անշնորհակալության մեջ և շեշտել, որ թուրք լինելուց իրենք հպարտանում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |