Հասարակական13:29, 19 Օգոստոս 2025
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Թուրքիայի Քոնյա և Սպարտա նահանգների միջև գտնվող Բեյշեհիր լիճը, որն այդ երկրի ամենամեծ քաղցրահամ լիճն է՝ 656քկմ մակերեսով, անմխիթար վիճակում է: Կլիմայական փոփոխության և գյուղատնտեսական ոռոգման սխալ կազմակերպման պատճառով լճի ջուրը 300 մետր հեռացել է ափերից:
Բեյշեհիրի ջրային կուլտուրաների կոոպերատիվի նախագահ Հասան Քուրթը նշել է. «Բեյշեհիր լիճը մահացել է: Ցավակցում եմ ողջ Թուրքիային»: Նա ավելացրել է, որ իրենց համար այլևս Բեյշեհիր լիճ գոյություն չունի:
Լիճը, որը 400-ից ավելի ձկնորսների համար ապրուստի աղբյուր էր, և ծառայում էր նաև գյուղատնտեսական ոռոգմանը, այժմ ցամաքում է և աստիճանաբար վերածվում խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Քուրթը նշել է, որ խնդրի հիմնական պատճառներից մեկը լիճը սնող աղբյուրների առջև գյուղատնտեսական նպատակներով կառուցված ամբարտակներն են: Նա առաջարկել է Աքչայից հոսող ջուրը 36կմ հեռավորությունից բերել Բեյշեհիր լիճ՝ խնդիրը լուծելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |