Հասարակական10:39, 20 Օգոստոս 2025
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Բուրսա քաղաքում խմելու ջրի լուրջ ճգնաժամ է առաջացել:
Նշվում է, որ Նիլյուֆեր ջրամբարը լիովին ցամաքել է, իսկ Դողանջը ջրամբարը լցված է ընդամենը 19 տոկոսով։ Քաղաքի համար ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր։
Բուրսայի քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից գործարկվելու է նոր ջրամբարը, որը քաղաքի ջրամատակարարման համակարգին օրական 110 հազար խմ ջուր կմատակարարի։
Նա նաև կոչ է արել բնակիչներին խնայողաբար օգտագործել ջուրը՝ կանխելու հնարավոր անջատումները։
Քաղաքապետի խոսքով՝ ջրային ճգնաժամը մեղմելու համար արդեն սկսվել են «Bypass» կոչվող այլընտրանքային ջրագծի շինարարական աշխատանքները։
Թուրքական մամուլը գրում է, որ 3.5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |