Հասարակական10:34, 22 Օգոստոս 2025
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Թուրքիան ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Այս ցուցանիշով Թուրքիան դառնում է աշխարհի պետությունների թվում վերջինը:
Այս հարցում որպես առաջատար երկրներ նշվում են Ֆրանսիան, Շվեդիան և Լյուքսեմբուրգը, որոնք իրենց ՀՆԱ-ի 3,4%-ն են ծախսում ընտանիքների վրա։ Դրանց միջին մակարդակում հաջորդում են Գերմանիան և Բելգիան՝ ՀՆԱ-ի 3,2%-ի հատկացմամբ։
ՀՆԱ-ի ամենաքիչ մասը հատկացնող պետություններ ցուցակում են ԱՄՆ-ն, Կոստա Ռիկան (1,0%), Մեքսիկան (0,6%) և Թուրքիան՝ 0,5%-ով։
Զեկույցում ընդգծվում է, որ ՀՆԱ-ի հաշվին տրամադրվող աջակցությունը ներառում է երեխաների նպաստներ, ծնողական արձակուրդի վճարումներ և երեխայի խնամքի ծախսերի փոխհատուցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |