Հասարակական11:16, 25 Օգոստոս 2025
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Հնդկաստանը հայտարարել է, որ փորձարկել է իր արտադրած «Agni-5» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ փորձարիվել են հնդկական արտադրության «Pralay» տակտիկական հրթիռը, իսկ անցյալ ամիս՝ «Prithvi-2»- և «Agni-1» հրթիռները։
Նշվել է, որ «Agni-5» հրթիռի հեռահարությունը հասել է 5000 կմ-ի։ Հնդկական մամուլում լայնորեն լուսաբանվել է հրթիռի փորձարկման թեման՝ հետևյալ վերնագրերով՝ «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»,«Միջուկային կարողությամբ հրթիռ, որը ծածկում է ամենուր՝ Թուրքիայից մինչև Չինաստան»։
Սույն թվականի մայիսին «India.com»-ը նույնպես հրապարակել էր հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքական լրատվամիջոցները սա համարել են սադրիչ տեղեկատվական արշավ, որը թիրախավորում է Թուրքիային, Պակիստանին և Չինաստանին։
«Հնդկական մամուլը անցել է բոլոր սահմանները. Թուրքիայի հասցեին նողկալի ակնարկ»,- գրում է թուրքական թերթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |