Հասարակական17:45, 11 Սեպտեմբեր 2025
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրքական քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի բեկանման պահանջը, որը սահմանում է, որ ամուսնալուծված կանայք 300 օր չեն կարող նորից ամուսնանալ: Դատարանը ձայների մեծամասնությամբ մերժել է Ստամբուլի 8-րդ ընտանեկան հարցերով դատարանի դիմումը:
Ստամբուլի ընտանեկան հարցերով դատարանը պահանջել էր այս օրենքի չեղարկումը՝ հավասարության սկզբունքի խախտման պատճառաբանությամբ: Դատարանը նշել էր, որ կանանց համար նախատեսված 300-օրյա սպասման ժամկետը, որը տղամարդկանց համար չի գործում, խախտում է հավասարության սկզբունքը:
Ընտանեկան դատարանը փաստարկել էր, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կանանց ու տղամարդկանց հավասարությունը, անարդարացիորեն սահմանափակում մասնավոր կյանքի և ընտանիք ստեղծելու իրավունքը»:
Օրենսգրքի 132-րդ հոդվածի նպատակը ներկայացվում է որպես «դեռ չծնված երեխայի հոր ինքնության շուրջ սերնդաբանական շփոթությունների կանխարգելում»:
Ներկայիս կարգավորմամբ՝ կինը ամուսնալուծությունից հետո նվազագույնը 300 օր անց միայն կարող է ամուսնանալ: Այս ժամկետը կարող է վերացվել դատարանի որոշմամբ ծննդյան, հղիության, բժշկական հաստատման կամ նախկին ամուսինների կրկին ամուսնանալու ցանկության դեպքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |