Հասարակական13:25, 16 Սեպտեմբեր 2025
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Թուրքիան աշխարհում դարձավ առաջին երկիրը, որն արգելափակել է արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը։ Իլոն Մասկի «xAI» ընկերության կողմից մշակված «Grok» ծառայությունն արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակման է ենթարկել նաև «Perplexity AI» ընկերության «Ask Perplexity» օգտահաշիվը։
Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը, որը պետական մարմիններին հնարավորություն է տալիս ազգային անվտանգության և հանրային կարգի պահպանման նպատակով կիրառել նման միջոցներ։ Որոշման իրավական մանրամասները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն, իսկ X հարթակը տեխնիկական քայլեր ձեռնարկելու փուլում է։
Տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզն ընդգծել է, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ամբողջությամբ փակել է «Grok»-ի հասանելիությունը՝ այսպիսով ձևավորելով նախադեպ Թուրքիայի թվային քաղաքականության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |