Հասարակական13:43, 06 Փետրվար 2013
Նեդիմ Շեներ. «Ձերբակալված 75 լրագրող և մեկ պաստառ»

Թուրք
հոդվածագիր Նեդիմ Շեներն իր
«Ձերբակալված 75 լրագրող և մեկ պաստառ» հոդվածում անդրադառնալով
Թուրքիայում մամուլի ազատության խնդրին, գրում
է,-«Մի երկրում, որտեղ անհանդուրժողաբար
են վերաբերվում նույնիսկ «Ազատություն լրագրողներին» գրությամբ պաստառին, կարելի՞ է արդյոք ասել, թե
մամուլի ազատություն կա: Իհարկե, ոչ»:
Սյունակագիրը նշում է, որ Թուրքիայի ոստիկանությունն
արդեն դիմում է ծայրահեղ քայլերի և մամուլի ազատության հարցով դատավարության
շրջանակներում անգամ «ձերբակալել է» «Ազատություն լրագրողներին» գրությամբ մի պաստառ:
Հեղինակը հոդվածում նշում, որ այս պահին Թուրքիայի բանտերում կա 75 լրագրող, որոնցից 37-ը ձերբակալվել է «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK),
7-ը` «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության, 7-ը` «Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցության» (DHKP), 6-ը` «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK), 3-ը` <Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության» (ՄԼԿԿ-MLKP), 9-ը` այլ ձախակողմյան կազմակերպությունների դատական գործերի շրջանակներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |