Հասարակական12:32, 13 Օգոստոս 2013
Բաքուն ստում է. ադրբեջանցիները սխալ են թարգմանել գերի ընկած հայ զինվորի հարցազրույցը

Արցախի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ մոլորվել էր և անցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք: Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը գերի ընկած հայ զինվորից հարցազրույց է վերցրել:
Համացանցում տարածված տեսագրության մեջ ադրբեջանցիները խեղաթյուրում են Հակոբ Ինջիղուլյանի հարցազրույցը: Գերի ընկած զինվորն ասում է, որ վաշտի հրամանատարը պահանջել է, որ ինքը գնա ջուր բերի, նա հրաժարվել է, բայց հրամանատարի ծեծից հետո ստիպված գնացել է ջրի: Իսկ եթերից հնչող ադրբեջաներեն թարգմանության մեջ ասվում է. «Հրամանատարի ծեծից հետո ես իմ կամքով անցա Ադրբեջանի սահմանը»:
Այսպիսով ակնհայտ է, որ ադրբեջանցիները փորձել են այնպես ներկայացնել, թե իբր հայ զինվորն իր հոժար կամքով է անցել Ադրբեջանի սահմանը: Բայց նման բան չի եղել և այդ մասին է հաստատում հարցազրույցի հայերեն խոսքը: Բաքուն ստում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |